Կիլիան Մբապպեն այս արդյունքով հասավ Անդրեյ Շևչենկոյին և Զլատան Իբրահիմովիչին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղում (4:1):

Ֆրանսիացի հարձակվողը 71 խաղից հետո Չեմպիոնների Լիգայում 48 գոլ է խփել։

Ըստ այդ ցուցանիշի՝ Մբապպեն մտել է պատմության լավագույն 10 ռմբարկուների մեջ՝ հասնելով Անդրեյ Շևչենկոյին (48՝ 100 խաղում) և Զլատան Իբրահիմովիչին (48՝ 124-ում)։

Մոտ ապագայում Մբապպեն կարող է գերազանցել Ալֆրեդո դի Ստեֆանոյին (49 գոլ) և Թիերի Անրիին (50)։ Չեմպիոնների Լիգայում ռեկորդակիրը մնում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ 140 գոլով։