«Բարսելոնան» չի մասնակցի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, Իսպանիայում կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին (առաջին խաղում՝ 3։2)։

Ինչպես Մադրիդի «Ատլետիկոն», «Բարսան» դուրս մնաց մրցաշարից քառորդ եզրափակիչ փուլում, սակայն կատալոնացիներն այժմ կորցրել են Աշխարհի ակումբային առաջնության ուղեգիր նվաճելու իրենց հնարավորությունը:

Վարկանիշային միավորներով Դիեգո Սիմեոնեի թիմին շրջանցելու համար «Բարսելոնան» պետք է հաջորդ փուլի ուղեգիր նվաճեր, բայց չհասավ։

Մրցաշարին կմասնակցեն հետևյալ թիմերը՝ «Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Ինտեր», «Յուվենտուս», ՊՍԺ, «Բենֆիկա» և «Պորտու»։