«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ․ ««Ռեալն» այնքան ուժեղ չէ, որքան «Մանչեսթեր Սիթին»»

«Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սթիվ Մաքմանամանը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» ներկայումս ավելի ուժեղ թիմ է, քան «Լոս Բլանկոսը»։

««Սիթին» Չեմպիոնների Lիգայի գործող հաղթողն է։ Հենց հիմա նրանք վերելք են ապրում՝ վերջերս վերադառնալով Պրեմիեր Lիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Եթե ​​տանը հաղթեն «քաղաքայինները», ապա ամեն ինչ կանցնի ժամացույցի պես: Երկու տարի առաջ նրանք չորս գոլ խփեցին «Ռեալին», նույնը եղավ անցյալ տարի։

Կարծում եմ՝ առաջիկա հանդիպմանը մադրիդցիների համար դժվար կլինի։ Հաջորդ մրցաշրջանում «Ռեալն» էլ ավելի լավն է դառնալու, բայց հենց հիմա, համեմատելով թիմերի կազմերը, կասեմ, որ Մադրիդն այնքան ուժեղ չէ, որքան «Մանչեսթեր Սիթին»», – Մակմանամանի խոսքերն է մեջբերում Mirror բրիտանական առցանց հրատարակությունը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 17-ին, կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։