Չավի․ «Սա կարող է մեծ հնարավորություն լինել բոլորիս համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղի սպասելիքներով։

«Սա կարող է մեծ հնարավորություն լինել բոլորիս համար: Մենք խաղում ենք տանը, թեև ոչ Կամպ Նոուում։ Լուիս Էնրիկեն ամեն ինչ կանի, նա կհետևի, որ իր թիմը ճնշում գործադրի և ճնշում գործադրի մեր պաշտպանության գծի վրա։ Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, և ես տեսնում եմ, թե ինչ է դարձել ՊՍԺ-ն նրա գլխավորությամբ։ Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս խաղից»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի 1/4-րդ եզրափակիչի «Բարսելոնա»- ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին և կանցկացվի Իսպանիայում։