Էրիկ տեն Հագը կարող է գլխավորել իր նախկին ակումբը

Ամստերդամի «Այաքսի» ղեկավարությունը երազում է առաջիկա ամռանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին նշանակել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Manutd.One-ը՝ հղում անելով De Telegraaf-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդական ակումբը նաև աշխատում է ևս երեք տարբերակի վրա, եթե Տեն Հագը հրաժարվի։

Հիշեցնենք, որ Տեն Հեգը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականից։ Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Էրիկ տեն Հագը նախկինում գլխավորել է «Այաքսը»։

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 32 հանդիպումից 50 միավորով զբաղեցնում է յոթերորդ տեղը: