Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչպես կարող է իր թիմը հաղթել «Արսենալին»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչպես կարող է իր թիմը հաղթել Լոնդոնի «Արսենալին» Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում, որը կկայանա վաղը՝ ապրիլի 17-ին։

«Վաղը մեզ ամեն ինչ պետք կգա։ Մեզ անհրաժեշտ կլինի նույն կիրքն ու տակտիկական կարգապահությունը, ինչ առաջին խաղում։ Մենք իսկապես ցանկանում ենք հաղթել։

Հույս ունենք նույն մթնոլորտը կլինի, ինչ առաջին խաղում։ Հատկապես հաշվի առնելով մեր վնասվածքների հետ կապված իրավիճակը՝ չափազանց կարևոր կլինի, եթե յուրաքանչյուր երկրպագու գա մեզ աջակցելու»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։

Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Արսենալ» հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։ Առաջին հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։