Միխայիլ Մուդրիկը կիսվել է 125 հազար դոլար արժողությամբ մեքենայի լուսանկարով, որով նա շրջում է Լոնդոնում

Ուկրաինայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» եզրային հարձակվող Միխայիլ Մուդրիկը սոցիալական ցանցերում կիսվել է Անգլիայի մայրաքաղաքով շրջող մեքենայի լուսանկարով։

Լուսանկարում գերմանական Audi SQ8 նորագույն սպորտային քրոսովերն է։ Նման մեքենայի արժեքը գնահատվում է մոտավորապես $125 հազար։

Ընթացիկ մրցաշրջանում Մուդրիկը «Չելսիի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, և նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։