Անտոնի Մարսիալը որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մարսիալն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Որոշումն արդեն կայացված է։ Նշվում է, որ առաջիկա ամիսներին ֆրանսիացի ֆուտբոլիստը կորոշի իր ապագան ու կգտնի նոր ակումբ։ Այժմ Մարսիալը կենտրոնացած է վնասվածքից ապաքինվելու վրա։

Նախկինում մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ եվրոպական ոչ մի ակումբ չի կապվել Մարսիալի հետ հնարավոր պայմանագրի շուրջ։

Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։