«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իրեն մեծ մարզիչ չի համարում։
«Ինձ չի հետաքրքրում, թե դա ինչ է նշանակում, դա ինձ մեծ մարզիչ կդարձնի՞: Ես ինձ երբեք մեծ մարզիչ չեմ համարել։ Երբեք իմ կյանքում: Ես դեռ զարմանում եմ, որ մարդիկ ինձ այդպես են համարում, բայց ես դա ընդունում եմ։
Կարևորն այն է, որ Լիվերպուլում մարդիկ գոհ են նրանով, ինչ մենք հասել ենք։ Ինձ պետք չեն համեմատություններ Վենգերի կամ մեկ ուրիշի հետ։ Դա ինձ համար ոչինչ չի նշանակում։
Ես չեմ ուզում, որ իմ տապանաքարն ասի. «Այստեղ է գտնվում մոլորակի ամենահաջողակ մարզիչներից մեկը»։ Ես ուզում եմ, որ ինձ հիշեն որպես մարդ, ով օգնել է մարդկանց իմ ողջ կյանքի ընթացքում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky News-ը։