Աշրաֆ Հակիմի. «Եկել ենք հաղթելու և Փարիզին հաղթանակ բերելու»

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջիկա արտագնա պատասխան խաղի մասին։

Թիմերի միջև Փարիզում կայացած առաջին խաղն ավարտվել է ՊՍԺ-ի պարտությամբ՝ 2։3 հաշվով։

«Մենք եկել ենք մեծ ցանկությամբ փոխել այն, ինչ տեղի ունեցավ առաջին խաղում: Եկել ենք հաղթելու և Փարիզին հաղթանակ բերելու։ Մենք պետք է հաղթենք մենամարտերում, որպեսզի հարմարավետ զգանք գնդակի վրա և վերահսկենք ամբողջ խաղի ընթացքը։

Լուիս Էնրիկեի գալուց հետո մեր խաղաոճը չի փոխվել, խոսքը տիրելու և շատ հնարավորություններ ստեղծելու մասին է: Սա այն է, ինչ մենք կփորձենք անել հաղթանակի հասնելու համար»,- Հակիմիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին Բարսելոնայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։