«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկու Գվարդիոլը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալի» հետ տնային պատասխան խաղից առաջ խոսել է սպասելիքների մասին։
«Մենք խաղ ունենք Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի արքաների հետ։ Բայց եթե ինձ հարցնեք, մենք վախ չունենք։ Եթե վախենում եք, ապա ավելի լավ է նման հանդիպումը դիտել հեռուստացույցով։ Մենք ցանկանում ենք կրկին հաղթել Չեմպիոնների Լիգան։ Եվ եթե մենք ցանկանում ենք ավելի առաջ գնալ, ապա պետք է հաղթենք «Ռեալին», – ասել է Գվարդիոլը The Sun-ին տված հարցազրույցում։
Մադրիդում թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 3:3 հաշվով։ Գոլերից մեկը խփեց Գվարդիոլը։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։