Ֆելիպե Անդերսոնը կտեղափոխվի Բրազիլիա

«Լացիոյի» կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնը ամռանը կդառնա «Պալմեյրասի» ֆուտբոլիստ։ Բրազիլական ակումբը հայտարարել է 31-ամյա խաղացողի հետ մինչև 2027 թվականի ավարտը նախնական պայմանագիր կնքելու մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆելիպե Անդերսոնը պետք է պայմանագիր կնքի «Յուվենտուսի» հետ այս տարվա հունիսին «Լացիոյի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։

Այս մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը Ա Սերիայի 32 խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։