Ժոան Լապորտան խոսել է Չավիի ապագայի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի ապագայի մասին։

«Ես զգում եմ, որ Չավիի հետ կապված իրավիճակը դեռ բաց է, և այն կարող է փոխվել: Մենք նորից կխոսենք մրցաշրջանի ավարտից հետո»,- ասել է Լապորտան Esport 3 հեռուստաալիքին։

Հունվարին Չավին հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո մարզչի պաշտոնից հեռանալու իր որոշման մասին։ Այդ ժամանակվանից մասնագետը մեկ անգամ չէ, որ ասել է, որ չի փոխի իր կարծիքը։