Կոնոր Գալախերը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալախերը հասկանում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ստիպված կլինի հեռանալ ակումբից, եթե ղեկավարությունն իրեն նոր աշխատանքային պայմանագիր չառաջարկի։ Այս մասին հայտնում են HITC-ը։

Կոնորը լոնդոնյան ակումբի ակադեմիայի սան է։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 48 մլն եվրո։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «թոշակառուների» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։