Հարի Քեյնը շնորհավորել է «Բայեր Լևերկուզենին» չեմպիոնության կապակցությամբ

Հարի Քեյնը խոսել է Բունդեսլիգայում «Բավարիայի» ձախողման և մրցաշրջանի մնացած հատվածում իր նպատակների մասին։

Մյունխենյան ակումբն այս մրցաշրջանում արդեն կորցրել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսի իր հնարավորությունները. «Բայերը» ժամանակից շուտ հաղթեց Բունդեսլիգան: « Բավարիան» շարունակում է ելույթները Չեմպիոնների Լիգայում, իսկ վաղը 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնի «Արսենալի» հետ: Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ 

«Մեզ համար առաջնությունում հիասթափեցնող մրցաշրջան էր: Շնորհավորում եմ լևերկուզենցիներին ձեռք բերածի համար։ Այս մրցաշրջանում մենք չենք հասել մեր ամենաբարձր մակարդակին:

Ցանկանում եմ օգնել թիմին՝ լինի դա Չեմպիոնների լիգայում , թե առաջնությունում։ Գաղտնիք չէ, որ այս ակումբը մտադիր է ամեն մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների Լիգայում։ Մենք վաղը հիանալի հնարավորություն կունենանք այստեղ՝ մեր մարզադաշտում՝ մեր երկրպագուների աչքի առաջ… Անձամբ ես ցանկանում եմ օգնել թիմին և գոլեր խփել։

Մեր ֆուտբոլիստները կարևոր հանդիպումների մեծ փորձ ունեն։ Այս մրցաշրջանում մենք ավելի լավ խաղացինք Չեմպիոնների Լիգայում, քան Բունդեսլիգայում։ Ժամանակն է բարձրացնել մեր չափանիշները։ «Ալիանց Արենայում» ֆանտաստիկ մթնոլորտ է լինելու։ Մենք հավատում ենք, որ վաղը կարող ենք հաջողության հասնել։

Բունդեսլիգան ինձ մեծ փորձ տվեց։ «Բայերը» ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, այդ թվում՝ եվրոպական մրցաշարերում: Այստեղ շատ ուժեղ ակումբներ կան։ Ամեն խաղում փորձում եմ ցուցադրել իմ լավագույն խաղը։ Այժմ առաջնությունում մեր նպատակը երկրորդ տեղում մնալն է։ Ընդհանուր առմամբ, ես իսկապես հաճույք եմ ստանում Բունդեսլիգայում խաղալուց»,- ասել է «Բավարիայի» հարձակվողը: