Goal. «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

Goal-ը հրապարակել է 2023/2024 մրցաշրջանի ավարտին «Ոսկե գնդակի» պայքարի հավակնորդների թարմացված վարկանիշը։

Մրցանակի գլխավոր ֆավորիտը Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն է։ Երկրորդ տեղում է Անգլիայի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն։

Կրիշտիանու Ռոնալդուն 19-րդ տեղում է, Լիոնել Մեսսին՝ 20-րդ։

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները՝ ըստ Goal-ի.

1. Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ);

2. Ֆիլ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի);

3. Կիլիան Մբապպե (ՊՍԺ);

4. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի);

5. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի);

6. Հարի Քեյն (Բավարիա);

7. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ);

8. Անտուան ​​Գրիզման (Ատլետիկո Մադրիդ);

9. Ֆլորիան Վիրց (Բայեր);

10. Բուկայո Սակա (Արսենալ);

11. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ);

12. Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի);

13. Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի);

14. Բերնարդո Սիլվա (Մանչեսթեր Սիթի);

15. Դեկլան Ռայս (Արսենալ);

16. Վիրջիլ վան Դեյկ (Լիվերպուլ);

17. Լաուտարո Մարտինես (Ինտեր);

18. Ռոդրիգո (Ռեալ Մադրիդ);

19. Կրիշտիանու Ռոնալդու (Ալ-Նասր);

20. Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի)։