Լուիս Էնրիկե․ «ՊՍԺ-ն արժանի չէր առաջին խաղի արդյունքին»

Լուիս Էնրիկեն կիսվել է «Բարսելոնայի» հետ ՊՍԺ-ի երկրորդ հանդիպման սպասելիքներով։

Առաջին խաղն ավարտվել է կատալոնացիների արտագնա հաղթանակով՝ 3։2 հաշվով։

«Երկրորդ հանդիպումը մի փոքր այլ է լինելու: Առաջին խաղից հետո մենք այլ հանդիպումներ չունեցանք, ուստի ժամանակ ունեինք վերլուծելու և բարելավելու մեր խաղը։

Առաջին հանդիպումը ծանր էր, և արդյունքը չի արտացոլում այն, ինչին մենք արժանի էինք: Կարող էինք հավասարեցնել հաշիվը։ Բայց արդյունքն այն է, ինչ կա, և մենք պետք է ցույց տանք մեր լավագույն խաղը: Մենք համոզված ենք, որ փոխելու ենք իրավիճակը։

Մենք անպարտելի էինք 27 խաղում և ընդհանրապես չէինք ցանկանում այն, ինչ տեղի ունեցավ։ Մենք պետք է համախմբվենք և կատարելագործվենք: Պետք չէ գերագնահատել այս պարտությունը, պետք է ընդունել այն և պատրաստվել վաղը լավ խաղալու։ Մենք ցանկանում ենք մեր երկրպագուներին ուրախանալու առիթ տալ»,- ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը: