«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իրենց, «Արսենալի» և «Լիվերպուլի» միջև եղած տարբերության մասին։
««Արսենալի, «Լիվերպուլի» և մեր միջև միակ մեծ տարբերությունն այն է, որ նրանք շատ միավորներ վաստակեցին ավելացված ժամանակում: Շատ։ Դա օգնեց նրանց հասնել այն դիրքին, որում գտնվում են: շ
Իհարկե, երեք թիմերն էլ անհավանական մրցաշրջաններ են անցկացրել: Բայց այս ուշ խփած գոլերի շնորհիվ նրանք շատ միավորներ վաստակեցին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
«Մանչեսթեր Սիթին» 73 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգան։ «Արսենալն» ու «Լիվերպուլն» ունեն 71-ական միավոր։