«Բավարիայի» ֆուտբոլիստը մտադիր է ավարտել կարիերան

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մտադիր է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին հայտնում է Kicker-ը։

Դեկտեմբերին 34-ամյա Մյուլերը երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2025 թվականը։ Հարձակվողը երազում է խաղալ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, որոշիչ խաղը կկայանա Մյունխենում. Ղեկավարությունը պատրաստ է, որ Մյուլերը հեռանա կարիերայից, սակայն ցանկանում է նրան պաշտոն առաջարկել ակումբում։

Թոմաս Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից։ Հարձակվողը 12 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 6 անգամ հաղթել է Գերմանիայի Գավաթը, 8 անգամ՝ Գերմանիայի Սուպերգավաթը, 2 անգամ՝ Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

Հարձակվողը Գերմանիայի հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն է դարձել։