Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է «Բայերի» վաղաժամ չեմպիոնությունը Բունդեսլիգայում:
««Բայերը» լավագույնն էր այս մրցաշրջանում և լիովին արժանի էր այս տիտղոսին: Խաբի Ալոնսոյի ձեռագիրը հստակ երևում է. ֆուտբոլիստները դարձել են մեկ միավոր, տակտիկապես կարգապահ, ֆիզիկապես ավելի ուժեղ և, միևնույն ժամանակ, ավելի ճկուն և ստեղծագործ խաղերի ժամանակ»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում գերմանացու պաշտոնական կայքը։
Երեկ՝ ապրիլի 14-ին, «Բայերը» Բունդեսլիգայի 29-րդ տուրի խաղում հաղթեց «Վերդերին» և մրցաշարի ավարտից հինգ տուր առաջ երաշխավորեց իր առաջին տեղը։