Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա և գլխավորել «Վեսթ Հեմը», պնդում է TEAMtalk-ը։

Դեյվիդ Մոյեսի պայմանագիրը «մրճահարների» հետ ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին, և ակումբը դիտարկում է մասնագետի հետ աշխատանքը դադարեցնելու հնարավորությունը։ Մոուրինյոն կարող է դառնալ նրա փոխարինողը։

Մոուրինյոյի վերջին աշխատանքը եղել է «Ռոմայում», որտեղից նա հեռացվել է ընթացիկ մրցաշրջանում։ Նախկինում նա ԱՊԼ-ում մարզել է «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը»։