«Էվերթոնը» նոր բողոք է ներկայացրել

«Էվերթոնը» բողոք է ներկայացրել ԱՊԼ-ում թիմից երկու միավոր հանելու որոշման դեմ, հաղորդում է Sky Sports-ը։

Ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ «Էվերթոնը» զրկվել է երկու միավորից։

Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերի 17-ին «Էվերթոնը» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար զրկվեց մրցաշարային աղյուսակի 10 միավորից։ Դեկտեմբերի 1-ին «Էվերթոնը» բողոքարկեց որոշումը։ Փետրվարի վերջին անկախ բողոքարկման հանձնաժողովը որոշել է 10 միավորի փոխարեն ակումբից հանել 6 միավոր։