Լևերկուզենի «Բայերն» անպարտելիության նոր ռեկորդ է սահմանել

«Բայերը» 43-րդ անգամ անընդմեջ խաղում չի պարտվել։

Բունդեսլիգայի 29-րդ տուրում Խաբի Ալոնսոյի թիմը հաղթեց Բրեմենի «Վերդերին» (5:0):

Վերջին անգամ Լևերկուզենը պարտվել է 2023 թվականի մայիսին։ Այս մրցաշրջանում նրանք բոլոր մրցաշարերում տարել են 38 հաղթանակ և գրանցել 5 ոչ-ոքի:

Մրցաշրջանի սկզբից առանց պարտության 43 հանդիպումների շարքը ռեկորդային է լավագույն 5 Լիգաների համար։ «Բայերը» գերազանցել է «Յուվենտուսին», որը 2011/12 մրցաշրջանում 42 խաղում անպարտելի է եղել: