Պեդրին կարող է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։ Նշվում է, որ Լիգա 1-ի գրանդը պատրաստ է մեծ գումար ծախսել այս խաղացողին ձեռք բերելու համար։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ կատալոնական ակումբը որոշում է կայացրել Պեդրիի ապագայի վերաբերյալ։ «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 21-ամյա խաղացողի հետ։

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» արդեն առաջարկ է պատրաստում Պեդրիի համար, շուտով կսկսվեն բանակցությունները։ Պեդրիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: «Բարսելոնայի» հիմնական կազմում կիսապաշտպանը անցկացրել է 134 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։