Էդուարդ Սպերցյան. «Պետք է գրագետ մոտենալ խաղին»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է ՌՊԼ-ի 24-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ տնային հանդիպումից ունեցած սպասելիքներով։

– Համաձա՞յն եք, որ «Զենիթի» հետ չեմպիոնական հանդիպում լինի:

«Այո: Կարելի է ասել, բայց առջեւում դեռ շատ խաղեր կան։ Բայց սա, ընդգծեմ, գլխավորներից մեկն է։ Մենք հիմնականում նույն մտածելակերպն ունենք յուրաքանչյուր խաղի համար, քանի որ պայքարը մոտ է։

Մենք չեք կարող միավորներ կորցնել: Պետք է գրագետ մոտենալ խաղին»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

«Կրասնոդար» – «Զենիթ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։