Movistar-ը ներողություն է խնդրել Լամին Յամալի մասին եթերում հնչեցրած դիտողության համար

Movistar-ը ներողություն է խնդրել Լամին Յամալի մասին եթերում հնչեցրած դիտողության համար։

ՊՍԺ – Բարսելոնա (2:3) խաղի մեկնարկից քիչ առաջ , երբ տեսախցիկը ցույց տվեց Յամալին, Ատլետիկոյում Դիեգո Սիմեոնեի նախկին օգնական Գերման Բուրգոսը , ով հանդես էր գալիս որպես այս խաղի վերլուծաբան, եթերում վիրավորել էր նրան։

Խաղից հետո «Բարսելոնան» և ՊՍԺ-ն հրաժարվել են հարցազրույց տալ Movistar-ին։ Այնուհետև Բուրգոսը ներողություն խնդրեց վատ արտահայտության համար:

«Movistar Plus+-ի աշխատակիցներից մեկի՝ Չեմպիոնների Լիգայի ՊՍԺ – «Բարսելոնա» խաղից առաջ Լամին Յամալի հասցեին արված ցավալի մեկնաբանությունների պատճառով հարթակը հրապարակային ներողություն է խնդրում:

Movistar-ը դատապարտում է խտրականությունը ցանկացած ձևով և այլևս չի հանդուրժի նման մեկնաբանությունները հարթակի որևէ աշխատակցի կամ գործընկերոջ կողմից:

Միջադեպի հետ կապված կայքը համապատասխան միջոցներ կձեռնարկի, որպեսզի նման միջադեպեր չկրկնվեն»,- ասվում է հեռարձակողի հաղորդագրության մեջ։