IDBank Պրեմիեր Լիգա․ «Նոան» խաղավերջում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Վանին» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ մրցեց «Նոայի» դեմ։

Երևանյան ակումբը կարողացավ խաղավարտին խփած գոլի շնորհիվ հաղթանակի հասնել նվազագույն հաշվով։

«Նոայի» կազմում հաղթական գոլը հեղինակեց Արթուր Միրանյանը ավելացված ժամանակի առաջին րոպեին։

Այս խաղից հետո «Նոան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 62 միավոր։ «Վանը» 25 միավորով 8-րդ տեղում է։