Էդին Թերզիչ․ «Մենք չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը գնահատել է իր թիմի ցուցադրած խաղը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Ատլետիկից» կրած խաղում (1:2):

«Ամեն ինչ բաց է մնում։ Առաջին 30 րոպեները բավարար չէին: Հաճախ այս փուլում ամեն ինչ ավարտվում է, եթե դուք այդքան շատ սխալներ եք թույլ տալիս: Բայց մենք դա չընդունեցինք և այնուամենայնիվ կարողացանք ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ։

Մենք չափից շատ սխալներ թույլ տվեցինք, բայց ինձ համար կարևորը մեր ցուցաբերած արձագանքն է։ Ի վերջո, ոչ-ոքին անարժան չէր լինի: Հիմա մենք անհամբեր սպասում ենք, թե ինչ կլինի վեց օրից։ Այսօր մենք զգացինք, թե ինչ են նրանք ուզում, և հիմա գիտենք, թե ինչ պետք է անենք տանը»,- Թերզիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։