Անդրեաս Քրիստենսենը դարձավ «Բարսելոնայի» պատմության առաջին ֆուտբոլիստն այս ցուցանիշով

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» 3:2 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։

Հաղթական գոլի հեղինակ է դարձել պաշտպան Անդրեաս Քրիստենսենը։ Նա դա արեց է իր 28-րդ տարեդարձի օրը։

ՈւԵՖԱ-ի տվյալներով՝ դանիացին դարձել է կատալոնացիների պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով իր ծննդյան օրը գոլ խփեց Չեմպիոնների Լիգայում։