«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվողին

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի ապագան մնում է անորոշ և քննարկման փուլում:

Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը՝ վկայակոչելով The Telegraph-ին, 27-ամյա կոլումբիացին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: «Բարսելոնայի» ֆինանսական վիճակը կարող է խոչընդոտ հանդիսանալ, քանի որ Դիասը կարժենա ավելի քան 80 միլիոն եվրո: Սակայն կատալոնացիներին կարող է օգնել կոլումբիացու՝ իրենց շարքերը համալրելու ցանկությունը։

2023/24 մրցաշրջանում Լուիս Դիասը մասնակցել է 42 հանդիպման։ Դրանցում հարձակվողը 13 գոլ է խփել և 4 գոլային փոխանցում կատարել:

Ավելացնենք, որ Դիասը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարի վերջից՝ «Պորտուից» տեղափոխվելուց հետո։