«Բարսելոնան» չի պարտվել Չավիի՝ հեռանալու հայտարարությունից հետո

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» հաղթեց ՊՍԺ-ին (3:2): Հունվարի վերջից կատալոնական թիմը պարտություն չի կրել։

Կատալոնացիների վերջին պարտությունը եղել է հունվարի 27-ին, երբ Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» պարտվեց «Վիլյառեալին» (3:5): Այդ հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Չավին հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Դրանից հետո գրանցվել է 9 հաղթանակ, 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։

Պատասխան խաղը կկայանա Բարսելոնայում մեկ շաբաթից՝ ապրիլի 16-ին։