Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Սոցցանցերում լրագրող Ֆրանսուա Պլատոն հայտնում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Արսենալը»: Լոնդոնցիները առաջնային են համարում Ռաֆայել Լեաուին գնելու հարցը։ Նշվում է, որ մարզիչ Միկել Արտետան կողմ է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխությանը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո:

«Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է, Ստեֆանո Պիոլիի թիմը 31 խաղում ունի 68 միավոր։