«Նապոլին» նոր գին է սահմանել Խվիչա Կվարացխելիայի համար

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է հեռանալ իտալական ակումբից։

Ինչպես հայտնում է CalcioNapoli24-ը, ֆուտբոլիստը գտնվում է ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» հետաքրքրության շրջանակում: Նեապոլցիները պատրաստ են վաճառել ֆուտբոլիստին 100 միլիոն եվրոյով, միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են նաև ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգմամբ։ Նշվում է, որ վերջնական որոշումը կկայացվի ստացված առաջարկների հիման վրա։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: