Սերխիո Ռամոսի ապագան մնում է անորոշ

«Սևիլիան» դեռ չի կարողացել համաձայնության գալ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ապագան թիմում կորոշվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

38-ամյա պաշտպանն առաջարկներ ունի MLS-ից և Սաուդյան Արաբիայից։ Մասնավորապես, Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին»։

Լա Լիգայի այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 20 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։