Լուիս Էնրիկե. «ՊՍԺ-ն ճնշում չի զգում Չեմպիոնների Լիգայում»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ թիմը ճնշում չի զգում Չեմպիոնների Լիգայում։

«Մեր պատմության մեջ մենք ոչ մի մրցաշարում չենք հաղթել: «Բարսելոնան» հաղթել է հինգ անգամ։ Մենք ճնշում չենք զգում, բայց մեր հավակնությունները մեծ են»,- ասել է Էնրիկեն մամուլի ասուլիսում։

ՊՍԺ-ի ողջ պատմության ընթացքում Չեմպիոնների լիգայում հասած առավելագույնը եզրափակիչ փուլն է, որտեղ նրանք 2020 թվականին պարտվեցին «Բավարիային»։

Վաղը՝ ապրիլի 10-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կխաղա «Բարսելոնայի» հետ։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին։