Opta․ Ընթացիկ մրցաշրջանում ՉԼ-ն հաղթելու գլխավոր հավակնորդները

Opta-ի The Analyst-ը ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթելու թիմերի թարմացված շանսերը։

Վիճակագրական հարթակը գլխավոր ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթիին»՝ հաղթանակի հավանականությունը գնահատելով 28,3 տոկոս։ Մադրիդի «Ռեալի» հաղթանակը գնահատվում է 15 տոկոս։ Ֆավորիտների եռյակը եզրափակում է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» (14,7%)։

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան 2024 թվականի ապրիլի 9-ին և 10-ին։ Պատասխան խաղերը կկայանան 2024 թվականի ապրիլի 16-ին և 17-ին։ Նշենք, որ մրցաշարի երկու գլխավոր ֆավորիտները՝ «Մանչեսթեր Սիթին» ու Մադրիդի «Ռեալը», միմյանց հետ կխաղան մրցաշարի քառորդ եզրափակիչում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։ Նախորդ տարվա եզրափակիչում Պեպ Գվարդիոլայի թիմը իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի գոլի շնորհիվ հաղթեց իտալական «Ինտերին»։