Մարտին Էդեգորը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում։

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը սոցցանցերում, նորվեգացի ֆուտբոլիստը մի քանի թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում է։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը», որոնց կազմում հանդես էր գալիս Մարտինը մինչև «Արսենալ» տեղափոխվելը։

Հիշեցնենք, որ Մարտին Էդեգորը Transfermarkt-ի վարկածով Պրեմիեր Լիգայի ամենաթանկ խաղացողների տասնյակում է։

Էդեգորը «Արսենալում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «զինագործների» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 10 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։