Իկեր Կասիլյաս․ ««Ռեալն» և «Մանչեսթեր Սիթին» այժմ համաշխարհային ֆուտբոլի երկու լավագույն թիմերն են»

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ խաղից առաջ հայտնել է, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթիի» մասին։

««Մանչեսթեր Սիթին» փոխարինեց «Բավարիային» Մադրիդի «Ռեալի» հետ մրցակցության ժամանակ։ Երկար ժամանակ մադրիդցիների գլխավոր մրցակիցը մյունխենյան ակումբն էր, սակայն վերջին տարիներին այս տեղը զբաղեցնում էր «Սիթին»»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Relevo-ն։

Նա հավելել է, որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» այժմ համաշխարհային ֆուտբոլի երկու լավագույն թիմերն են։

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 9-ին, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։