«Բավարիան» որոշում է կայացրել Մատեյս դե Լիգտի ապագայի հետ կապված

«Բավարիայի» ղեկավարությունը չի ցանկանում վաճառել թիմի պաշտպան Մատեյս դե Լիգտին, հայտնում է Kicker-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբում խաղացողին ավելի շատ աջակիցներ կան, քան նրան քննադատողները։ Նշվում է, որ մյունխենցիները ցանկանում են ամռանը բաժանվել որոշ խաղացողներից, որպեսզի վերակառուցեն թիմը։

Այս մրցաշրջանում 24-ամյա դե Լիգտը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը:

«Բավարիան» 28 հանդիպումներից 60 միավորով երկրորդն է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Առաջատար «Բայերից» տարբերությունը 16 միավոր է։