«Մոնտերեի» մարզչի օգնական Նիկո Սանչեսը ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչ խաղից հետո (2։1) վիրավորել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին։
Հանդիպումից հետո «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստները վիճաբանել են «Մոնտերեի» գլխավոր մարզիչ Ֆերնանդո Օրտիսի հետ։
«Թզուկը խելագար է, սատանայի դեմք ուներ։ Նա իր բռունցքը դրեց դեմքիս և ասաց. «Ինչ ես կարծում, ո՞վ ես»»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Մեսսին թիմում է 2023 թվականի ամառվանից։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում նա դարձել է 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։