Նաիր Թիկնիզյան. «Իմ բոլոր մտքերը կապված են «Լոկոմոտիվի» հետ»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը պատասխանել է իտալական «Բոլոնիայի» հետաքրքրության մասին լուրերին։

«Ես կարող եմ պատասխանել, ինչպես նախկինում, որ ես ոչինչ չեմ լսել «Բոլոնիայի» կամ որևէ այլ թիմի հետաքրքրության մասին։

Ես էլ ձեզ պես ամեն ինչ միայն լրատվամիջոցներով եմ կարդում։ Իմ բոլոր մտքերը կապված են հնարավորինս շուտ «Լոկոմոտիվ» վերադառնալու և թիմին խաղադաշտում օգնելու հետ»,- ասել է Թիկնիզյանը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում։

Այս մրցաշրջանում 24-ամյա Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը հայի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։