Ալեքսիս Սանչեսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել Արգենտինա։

35-ամյա ֆուտբոլիստը դժվար թե երկարաձգի «ներաձուրիների» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է հունիսին։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, չիլիացու ծառայություններով հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթը»:

Արգենտինական ակումբը ցանկանում է հարձակվողի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։

Ալեքսիս Սանչեսն այս մրցաշրջանում մասնակցել է «Ինտերի» 27 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը միայն 8 հանդիպում է եղել Սիմոնե Ինձագիի թիմի մեկնարկային կազմում։ Ակնկալվում է, որ հարձակվողի հեռանալու պատճառը կանոնավոր պրակտիկայի բացակայությունն է: