PREMIER LEAGUE. Չեմպիոնական պայքարը էլ ավելի սրվեց․ «Օլդ Թրաֆորդում» հաղթող չեղավ (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական մարզադաշտում ուժեչը չափեց «Լիվերպուլի»դեմ։

Յուրգեն Կլոպի ու Էրիկ տեն Հագի սաները հանդիպումն ավարտեցին մարտական ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Առաջին խաղակեսի 23-րդ րոպեին Լուիս Դիասը բացեց խաղի հաշիվը։ Առաջին կեսն ավարտվեց մերսիսայդյան ակումբի հաղթանակով։

50-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշը ֆանտաստիկ գոլի շնորհիվ հավասարեցրեց խաղի հաշիվը։ 17  րոպե անց Կոբի Մայնուն առաջ մղեց տանտերերին։

«Լիվերպուլը», որը պայքարում է չեմպիոնության համար, 84-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց, որը անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահը, բայց ավելին անել չհաջողվեց թիմին։

Այս խաղից հետո «Լիվերպուլն» ու «Արսենալն» ունեն 71-ական միավոր, իսկ «Սիթին»՝ 70։ ՄՅՈւ-ն՝ 49 միավորով 6-րդն է։