Մատիաս Սուլե․ «Զարմացած էի, թե որքան լավ մարդ է Կրիշտիանու Ռոնալդուն»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Մատիաս Սուլեն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ֆրոզինոնեում», կիսվել է թուրինցիների նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։

«Ես զարմացած էի, թե որքան լավ մարդ է Ռոնալդուն։ Ես նրան չէի ճանաչում, բայց լսեցի, թե ինչ են ասում նրա մասին։ Նա հանճար է։ Հիշում եմ՝ մի օր գնացինք ճաշի, նա նստեց կողքիս։ Մինչ այս մենք երբեք չէինք խոսել։ Ես զարմացա, քանի որ դա շատ անսպասելի էր։ Նա ինձ պատմեց ամեն ինչ՝ իր մեքենաների մասին, այն մասին, թե ինչպիսին էր Մադրիդում»,- Սուլեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-ից 2021 թվականներին։ Պորտուգալացին բյանկոներիների կազմում անցկացրել է 134 հանդիպում, խփել 101 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։