«Բարսելոնան» կարող է Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինել ուկրաինացի հարձակվողով

Ռոբերտ Լևանդովսկին վերջերս հայտարարեց, որ մտադիր է հաջորդ մրցաշրջանում մնալ «Բարսելոնայում»: Սակայն կատալոնական ակումբը աշխատում է լեհի հնարավոր հեռանալու վրա՝ հաշվի առնելով նրա բարձր աշխատավարձը։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը՝ հղում անելով կատալոնական ակումբին մոտ կանգնած աղբյուրներին։

Եթե ​​Լևանդովսկին հեռանա, ապա «Բարսելոնայի» համար կարևոր կլինի նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերելը։ Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիների ռադարում է հայտնվել «Ժիրոնայի» հարձակվող Արտեմ Դովբիկը։

«Բլաուգրանային» գրավում է այն փաստը, որ ուկրաինացին արդեն ծանոթ է Լա Լիգային, բացի այդ, նրան կարելի է գնել համեմատաբար քիչ գումարով՝ 28 միլիոն եվրոյով։

Արտեմ Դովբիկը այժմ կիսում է առաջին տեղը Լա Լիգայի ռմբարկուների մրցավազքում Ջուդ Բելինգհեմի և Անտե Բուդիմիրի հետ. ֆուտբոլիստները խփել են 16-ական գոլ: