Կիլիան Մբապպե․ «Եկել է մեծ ֆուտբոլիստների ժամանակը, և ես պատրաստ եմ»

Կիլիան Մբապպեն խոսել է իր տրամադրության մասին «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների Լիգայի հանդիպումներից առաջ։

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի թիմերի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին Փարիզում։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին Բարսելոնայում։

«Եկել է մեծ ֆուտբոլիստների ժամանակը, և ես պատրաստ եմ դրան։

Ինչպես միշտ, ես չեմ պատրաստվում թաքնվել»,- ասել է ֆրանսիացի հարձակվողը Téléfoot-ին: