Առաջիկա շաբաթների ընթացքում «Բարսելոնայի» ղեկավարությունը բանակցություններ կսկսի 32-ամյա կիսապաշտպան և ավագ Սերժի Ռոբերտոյի ներկայացուցիչների հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը Ռոբերտոյին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ, ևս մեկ մրցաշրջանով՝ պահպանելով ներկայիս աշխատավարձը։ Իր հերթին իսպանացի ֆուտբոլիստը կարծում է, որ դեռ կարողանում է օգուտ տալ ակումբին, սակայն չի հերքում MLS տեղափոխվելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Ռոբերտոն «Բարսելոնայի» սան է։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 3 միլիոն եվրո։