Կիլիան Մբապպե․ «Մենք ամեն ինչ կտանք արդյունքի հասնելու համար»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ապրիլի 10-ին կայանալիք «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի խաղից առաջ խոսել է ֆրանսիական գրանդի մրցաշրջանի մասին։

«Ամեն տարի այս շրջանը շրջադարձային է: Ապրիլի վերջին մենք պատկերացում կունենանք, թե ինչպես է ընթանում այս մրցաշրջանը։ Համոզված եմ, որ ամեն ինչ կտանք արդյունքի համար։ Ամեն ինչ Աստծո ձեռքերում է»: – Telefoot-ը մեջբերել է Մբապեի խոսքերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին Բարսելոնայում։

Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է 39 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։