Տիբո Կուրտուա. «Մենք կհավատանք ինքներս մեզ»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին հանդիպման սպասելիքներով։

«Մենք կհավատանք ինքներս մեզ։ Հույս ունեմ, որ ապրիլի 9-ին լավ խաղ կանցկացնենք ու կհաղթենք։ Պետք է հավատանք»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Խաղը կկայանա ապրիլի 9-ին Մադրիդում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին Մանչեսթերում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։