Լենի Յորոն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Լիլի» պաշտպան Լենի Յորոն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» կամ ՊՍԺ, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիները դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում էին ձեռք բերել 18-ամյա ֆրանսիացուն, սակայն ոչինչ չէր ստացվում։

Այս մրցաշրջանում 18-ամյա Յորոն անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրն իր ներկայիս թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։